Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Նոյեմբեր 22 » Հայաստանում ներդրվում է շրջանառության հարկ
23:31 Հայաստանում ներդրվում է շրջանառության հարկ | |
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հարկային օրենքներում փոփոխություն կատարելու 16 նախագիծ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական այդ փաթեթին, որը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ամենակարեւոր փոփոխությունը փոքր եւ միջին բիզնեսի համար (մինչեւ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառությամբ) շրջանառության հարկի ներդրումն է, որը փոխարինելու է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին։ Շրջանառության հարկը առեւտրի ոլորտի համար ունենալու է 3.5% դրույքաչափ, նոտարական գործունեության համար՝ 20%: Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ նշված փոփոխությունները միտված են բարելավելու գործարար միջավայրը, սակայն կան նաեւ խստացումներ: Որպես դրական փոփոխություն՝ նախարարը նշեց, որ շրջանառության հարկի շնորհիվ տնտեսվարողները ավելի քիչ հաշվետվություններ կներկայացնեն (հաշվետվությունները կպակասեն 12-ով)։ Սակայն զուգահեռ կխստացվեն առանց փաստաթղթերի ապրանքների առաքման համար նախտեսված տուգանքները: Դրոշմապիտակներ կիրառելու պահանջ է դրվում գարեջրի, մրգահյութերի, ջրերի եւ հանքային ջրերի նկատմամբ: Փոփոխություններ են նախատեսվում նաեւ ակցիզային հարկում, ըստ որի, մասնավորապես, քսայուղերը կհարկվեն ակցիզով: Ըստ Վ. Գաբրիելյանի՝ վերջին տարիներին կտրուկ նվազել է ավտոմեքենաների համար ներկրվող յուղերը, փոխարենն աճել են հաստոցների համար ներկրվող յուղերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |