Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 1 » Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են 40 տոկոսով
17:03 Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են 40 տոկոսով | |
Այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները անցած տարվա նայն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 40 տոկոսով: Սա ՀՀ ԱՎ-ի հրապարակած պաշտոնական տվյալներն են: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 266 միլիոն դոլար, որը ամենացածր ցուցանիշն է վերջին առնվազն 6 տարիներին: Օտարերկրյա ներդրումների նման կտրուկ անկում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է միայն 2008 թվականին` ճգնաժամի ժամանակ: Ռուսաստանից իրականացվող ներդրումները այս տարվա առաջին կիսամյակում նվազել են մոտ 80 տոկոսով, Ֆրանսիայից` 65 տոկոսով, ԱՄՆ-ից` 78 տոկոսով, Մեծ Բրիտանիայից` 61 տոկոսով: Սրանք ՀՀ տնտեսությունում ներդրումներ անող հիմնական երկրներն են: Բոլոր ներդրումների 72 տոկոսը ուղղվել է հանքարդյունաբերությանը, հեռահաղորդակցությանը և անշարժ գույքի շուկա: Տնտեսության մյուս ճյուղերը մնացել են «սոված»: Օտարերկրյա ներդրումների այսպիսի դինամիկան ցույց է տալիս, որ մեր տնտեսության գրավչությունը ժամ առ ժամ ավելի ու ավելի է նվազում,-գրում է Հայկական ժամանակ թերթը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |