15:30 Հայաստանը 2013 թվականին 3 նոր դեսպանատուն կբացի | |
Հայաստանը 2013 թ. 3 նոր դեսպանատուն կբացի՝ Մեքսիկայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ընդհանուր առմամբ՝դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման նպատակով 2013 թ. կծախսվի 7,6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2012 թ. մակարդակը 915 մլն դրամով: Մեքսիկայում դեսպանատան բացման համար ծախսվելու է 147 մլն դրամ, Ինդոնեզիայում՝ 150 մլն դրամ, Վիետնամում՝ 146 մլն դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ փորձելու են դեսպանատուն բացել նաեւ Շվեդիայում, որի մասին որոշում կայացվել է 1 տարի առաջ: Նրա խոսքով՝ շարունակվելու են հյուպատոսական բարեփոխումները, ստեղծվելու է էլեկտրոնայյին հյուպատոսություն՝ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին մատուցվող ծառայությունները հեշտացնելու նպատակով: Ֆինանսների փոխնախարար Պ. Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, որ արտաքին գործերի հետ կապված որոշ գործառույթներ հանվել են արտգործնախարարության պարտականություններից եւ տրվել են այլ գերատեսդչությունների; այսպես՝ ռազմական կցորդները կֆինանսավորվեն պաշտպանության նախարարության բյուջեով, իսկ ՀՀ առեւտրային ներկայացուցչությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջեով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |