Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 13 » ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ 500.000 ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՍՏԱՆԱ
21:06 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ 500.000 ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՍՏԱՆԱ | |
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով: Մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը: Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով: Ստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27- ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |