
07:56 Հայաստանը կրկին վարկ է վերցնում | |
![]() Համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը` համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |