Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մարտ 13 » Հայաստանը Թուրքիայից միայն հավի ճուտ է ներկրում. Բաբկեն Պիպոյան
14:51 Հայաստանը Թուրքիայից միայն հավի ճուտ է ներկրում. Բաբկեն Պիպոյան | |
Հայաստանը պաշտոնապես Թուրքիայից որպես գյուղմթերք ներկրում է բացառապես մայրական ծագման հավի ճտեր: Այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ՝ թուրքական ծագման որեւէ այլ գյուղմթերք Հայաստան չի մտնում, եթե իհարկե մաքսանենգություն չէ: Ինչ վերաբերում է Վրաստանից ներկրվող գյուղմթերքներին, ապա դրանք պարտադիր սերտիֆիկացվում են: Բ. Պիպոյանը չբացառեց, որ եթե Վրաստանից ապրանքը գա առանց սերտիֆիկատի, ապա մեր սահմանում այն կարող է ձեւակերպվել որպես «ծագման երկիր չունեցող»: Թեեւ նման դեպքերն, ըստ Բ. Պիպոյանի, շատ քիչ են: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից պարզաբանեցին, որ Հայաստան սննդամթերք ներկրելու որեւէ արգելք գոյություն չունի: Միակ պայմանն այն է, որ սննդամթերքը պետք է սերտիֆիկատ ունենա, սակայն ՊԵԿ-ը սերտիֆիկատների տրամադրման հետ առնչություն չունի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |