Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Դեկտեմբեր 11 » «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահին ձերբակալե՞լ են.
09:37 «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահին ձերբակալե՞լ են. | |
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունը վերստին շոշափվում է քրեական իրադարձությունների համատեքստում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին օրերս ձերբակալել են։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը, սկսել է բանկի գնման գործընթացը։
Նա նախևառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է բանկում։ Աուդիտորները պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել և այլն։ Արդյունքում՝ վաճառքի գործարքը չի կայացել։ «Հայբիզնեսբանկ»-ից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ բանկի խորհրդի նախագահը փոխվել է, բանկը նորմալ աշխատում է, և որևէ խնդիր չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |