Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 7
Հյուրեր: 7
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Փետրվար 5 » «Հայկական ժամանակ». Հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունների տարօրինակությունները
14:03 «Հայկական ժամանակ». Հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունների տարօրինակությունները | |
Վերջին օրերին մամուլում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցի ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու հեռանկարի շուրջ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ «Հունվարի 15-ին այս հարցի շուրջ հուշագիր եւ համաձայնագիր է կնքվել: ՀՀ Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի միջեւ կնքված այդ փաստաթղթերը մեր պաշտոնյաները առայժմ հերքում են, ինչից ակնհայտ է դառնում, որ խոսքը մութ գործարքի մասին է: Ի դեպ, ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիղ երեք տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին: Ոչխարաբուծության հարցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի` այդ օրը տեղի ունեցած նիստի օրակարգ մտավ բոլորովին անսպասելի, ինչի պատճառով նիստը մի քանի ժամով երկարաձգվեց: Եվ ընդհանրապես, հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունները լի են տարօրինակություններով»,- գրում է «Հայկական ժամանակը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |