
12:50 «Հայկական ժամանակ». Ի՞նչ նպատակով է կառուցվել ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը» | |
![]() Բուն բացման արարողությունը տեղի է ունեցել, գրեթե ընդհատակյա ռեժիմում: Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, եւ ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով եւ հատուկ ընտրված ԶԼՄ-ներ: Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ` ինչու այդքան անշուք եւ կիսագաղտնի: Խնդիրն այն է, որ այդ «կենտրոնը» վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է: Կենտրոնական բանկը, պարզապես, չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար: Ընդ որում, գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում` 2009 թվականին: Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երեւանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող հսկայական կոթողը` ԱԳՆ-ի շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով: ԿԲ-ն չի ուզում նաեւ «ռասկրուտկա անել», թե ի վերջո, ում էր պետք եւ ինչ նպատակով է 3 հեկտար տարածքի վրա կառուցվել այդ կենտրոնը»,- գրում է «Հայկական ժամանակը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |