16:27 «Հայկական ժամանակ». Որքա՞ն գումար են ծախսել կուսակցությունները | |
ԿԸՀ-ն թարմացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ՀԱԿ-ը ծախսել է 4,4 մլն դրամ՝ մուտքագրված 7,4 միլիոնից։ Հինգ օրերի ընթացքում ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի մուտքերը չեն ավելացել։ Փոխարենը կուսակցությունը կատարել է 914 հազար դրամի ծախս։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ծախսել է մուտքագրված 13 մլն դրամից 12 միլիոնը։ Ապրիլի 11-ի տվյալների համեմատ, այս շաբաթվա ընդհանուր ծախսերը ավելի քան կրկնապատկվել են։ Եթե նախորդ շաբաթ թեկնածու ուժերն ընդհանուր առմամբ նախընտրական հիմնադրամներից ծախսել էին 47,3 մլն դրամ, ապա վերջին տվյալներով՝ 98,6 մլն դրամ»,- գրում է «Հայկական ժամանակը»։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |