Կիրակի, 02.02.2025, 06:13 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 17
Հյուրեր: 17
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Օգոստոս » 3 » «Հայոց աշխարհ». Տնտեսական աճը սկսել է անհանգստացնել նաեւ կառավարությանը
10:30
«Հայոց աշխարհ». Տնտեսական աճը սկսել է անհանգստացնել նաեւ կառավարությանը
«Հայոց աշխարհ». Տնտեսական աճը սկսել է անհանգստացնել նաեւ կառավարությանը

Առաջին կիսամյակի տնտեսական աճի միտումները սկսել են անհանգստացնել նաեւ կառավարությանը։ Իսկ դրա համար հիմքեր անշուշտ կան։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը եւ հավելում. «Հատկապես երկրորդ եռամսյակում նկատվում է տնտեսական ակտիվության դանդաղում։ Կիսամյակի արդյունքներով՝ տնտեսական ակտիվությունը ընդամենը 4,4 տոկոս է։ Այն դեպքում, երբ մի պահ հասնում էր 9 տոկոսի։

Որ տնտեսական ակտիվությունը սկսել է մտահոգել կառավարությանը, վկայում է գործադիրի անցած նիստում վարչապետի արած հայտարարությունը։ Ըստ այդմ, Տ. Սարգսյանը հանձնարարեց կառավարության անդամներին իրենց ղեկավարած ոլորտներում իրականացնել վերլուծություններ եւ վեր հանել տնտեսական աճին խոչընդոտող երեւույթները։

Կառավարության արդեն հաջորդ նիստում նախատեսվում է քննարկել նախարարների ոլորտային վերլուծությունների արդյունքները։

Գործադիրն ակնհայտորեն շտապում է։ Եվ դա պատահական չէ, քանի որ տնտեսական աճի ցուցանիշերը բարելավելու համար ժամանակը սուղ է։ Նամանավանդ դրանք շատ դեպքերում կապված են լուրջ կառուցվածքային փոփոխությունների, ֆինանսական միջոցների, արտաքիին շուկաների եւ ընդհանուր տնտեսական դաշտից թելադրված խնդիրների հետ։ Իսկ դրանց լուծումը երբեմն տեւական աշխատանք ու ժամանակ է պահանջում...»,- գրում է «Հայոց աշխարհը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտումներ: 343 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: