Կիրակի, 02.02.2025, 05:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 6
Հյուրեր: 6
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Օգոստոս » 3 » Հայրենական արդյունաբերության աճի բարձր տեմպն ապահովել է վերամշակման ոլորտը
10:29
Հայրենական արդյունաբերության աճի բարձր տեմպն ապահովել է վերամշակման ոլորտը
Հայրենական արդյունաբերության աճի բարձր տեմպն ապահովել է վերամշակման ոլորտը

Ընթացիկ տարվա առաջին կիսմյակում արդյունաբերությունը, արտադրության ծավալի ֆիզիկական աճի տեմպով (108,3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ),  առաջ է անցել տնտեսության  մյուս կարեւոր ճյուղերից:

Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի 8,3% աճից ավելի քան  2,9%-ն ապահովել է լեռնարդյունաբերությունը: Ընդ որում, սեփական մետաղական հանքերի արդյունահանմանը բաժին է ընկել  2,8%-ը:

Վերամշակող արդյունաբերության ներդրումն ավելի նշանակալի է եղել`  6,0%-ից ավելի: Այսպիսով, հայրենական արդյունաբերության աճի բարձր տեմպերը հիմնականում ապահովել է հենց այս ոլորտը:

Հիմնական մետաղների արտադրությունը ապահովել է ընդհանուր ցուցանիշի  1,5% աճ:  Հայտնի է, որ մեր արտահանման մեջ առաջատարն ավանդաբար «հանքաքարի եւ պղնձի խտանյութ»  ապրանքախումբն է զբաղեցնում: Հաշվետու կիսամյակի արդյունքներով`  այդ ապրանքների արտահանման ծավալն աճել է 17,9%-ով, իսկ  նրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 18,7%:

Արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան  եւ արտահանման աշխարհագրության ընդլայնումը նպաստել է ծխախոտի արտադրության ծավալների աճին: Հաշվետու տարում այդ արտադրանքի ծավալն աճել է 1,7 անգամ, ինչն ապահովել է արյունաբերական արտադրանքի ընդհանուր աճի  1,0%-ը: Նույն չափի աճ է ապահովել ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը:

Միաժամանակ վերամշակող արդյունաբերության մի շարք ոլորտներում (տեքստիլ, պոլիգրաֆիա եւ այլն)  ոչ բարենպաստ իրավիճակը բացասական ազդեցություն է ունեցել մեր արդյունաբերության ընդհանուր ցուցանիշի վրա:

Բնական երկու մենաշնորհների` գազի եւ էլեկտրաէնեգիայի ոլորտներում  հաշվետու կիսամյակում ոչ բարենպաստ միտումներ են նկատվում. գազի մատակարարման ծավալները կրճատվել են 6,6%-ով, էլեկտրաէներգիայինը` 4,8%-ով:

Նկատենք, որ ընդհանուր առմամբ, հաշվետու կիսամյակի արյունքներով, ռուսական գազի ներմուծումը բնական ցուցանիշով կրճատվել է 11,4 մլն քմ-ով,  իսկ ահա արժեքային արտահայտությամբ  աճել է  34,8 մլն դոլարով:  Իրանական գազի մատակարարումը նույն ժամանակահատվածում կրճատվել է 30,7 մլն խմ-ով կամ 5,5 մլն դոլարով:

Ընդհանուր առմամբ, նշված ոլորտը հարաբերականորեն դանդաղեցրել է  հայրենական արդյունաբերության ցուցանիշի ընդհանուր աճը 0,8%-ով: Իր որոշակի ներդրումն է ունեցել մեկ այլ ` «ջրամատակարաում, թափոնների վերմշակում եւ երկրորդական հումքի ստացում» ոլորտը` ապահովելով ընդհանուր ցուցանիշի 0,14% աճ:

Ալբերտ Խաչատրյան

Դիտումներ: 330 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: