Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 22 » ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վիեննա
18:54 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վիեննա | |
Սեպտեմբերի 19-20-ը Հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ, Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով նախարարական համաժողովին:
Համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների կառավարությունների պատվիրակություններ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնախնդիրների հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և ընթացիկ բարեփոխումները: Իր ելույթում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն էր, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակեց Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը կարևորեց Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների իր գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Տեղեկանք: Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անդամ երկրների կառավարությունները դեռևս 2012-ին պարտավորություն են ստանձնել ապահովել Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |