Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հուլիս 11 » ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության է հրավիրել
01:26 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության է հրավիրել | |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 10-ին խորհրդակցության էր հրավիրել պտուղ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն արտահանման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Մասնակիցները նշեցին , որ նախապատրաստական փուլի հետ կապված դժվարությունները հաղթահարված են, ուստի արտահանման գործընթացը կազմակերպված է իրականացվում: Հուլիսի 10-ի դրությամբ արտահանվել է 8430 տոննա ծիրան, այն դեպքում, երբ ամբողջ 2011 թվականին արտահանվել է ընդհամենը 7031 տոննա: Ծիրանի արտահանումները շարունակվում են, և մինչև բերքաշրջանի ավարտը արտահանման ծավալները զգալիորեն կաճեն: Նախարարն արտահանողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այս տարի առատ է նաև դեղձի բերքը, մասնավորապես նշելով, որ նախօրյակին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր հրաշալի ու հարուստ բերք է հասունանում; Արտահանողները հավաստիացրեցին նախարարին, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |