Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 29 » ՀՀ-ում դեղերի 80% կեղծ է. Մանվել Բադեյան
12:46 ՀՀ-ում դեղերի 80% կեղծ է. Մանվել Բադեյան | |
Այսօր Աժ-ում 2011 թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ ՀՀ-ում դեղերի 80% կեղծ է, և դեղերի որակի հարցը շատ անհանգստացնող է, շուկան լցված է կեղծ դեղերով, ինչը ամենածանր հանցագործություններից մեկն է: Նա ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում ոլորտը կարգավորելու համար:
«Այդ ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը: Չի կարելի նման հայտարարություն անել, բնակչության մոտ խուճապ կառաջանա»,- հակադարձեց Դումանյանը և տեղեկացրեց, որ 2011 թ. նախարարության ստուգումների ժամանակ ոչ մի կեղծ դեղ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ բնակչության մոտ տպավորություն կա, որ դրսից իրենց բերած դեղը կեղծ չէ և ավելի արդյունավետ է ազդում, քան դեղատնից ձեռք բերվածը, և նույնը վերաբերում է պատվաստանյութերին, բայց առանց պատվաստանյութերի չենք կարող ապրել. «Տպավորություն կա, որ անորակ պատվաստանյութեր ենք բերում, բայց դրանից իմ թոռն էլ է ստանում, ես ո՞նց կարող եմ գնալ անորակ պատվաստանյութ բերել: Սա պետք է բացատրել բնակչությանը»: Հայաստանը ներկրում է դեղերի մեծ մասը, և միայն 5-7%-ն է արտադրվում տեղում: Դումանյանի խոսքով, ինչ հարկ էլ սահմանվի դեղորայքի ներկրման վրա, դա ազդում է դեղերի վերջնական գնի վրա, և տուժում են հիվանդները: Դումանյանը վստահեցրեց, որ դեղերը սահմանին ստուգվում են, բայց շատ հաճախ անորակ դեղերը մտնում են «պայուսակային» մեթոդներով, որի դեմ պետք է պայքարել: Յուրաքանչյուր 5 տարին մեկ ՀՀ մտնող դեղերը նորից են գրանցվում, իսկ քիչ սպառում ունեցող դեղերը ներկրողները կրկին չեն գրանցում, դրանք արդեն ՀՀ մտնում են «գրպանային» տարբերակով: Դումանյանի խոսքով՝ խոչընդոտ է նաև կառավարության որոշումը 70 մլն դրամ շահույթից պակաս ունեցող ձեռնարկութուններում ստուգումների արգելքը: Այս խնդիրների կարգավորման համար նախարարությունը պատրաստվում է մի շարք առաջարկություններ ներկայացնել կառավարությանը, օրինակ՝ քիչ սպառվող դեղերի գրանցումներն իր վրա վերցնի պետությունը: Նախատեսվում է նաև, որ նախարարությունն ինքը կսկսի դեղերի պետգնումներ իրականացնել։ Ըստ նախարարի՝ դա նաև հիվանդանոցներին ձեռնտու կլինի, որովհետև տարվա կեսին, եթե վիրահատական թելն է վերջացել, ստիպված գնում են՝ այլ հիվանդանոցից են վերցնում, հետո ձևակերպումները համապատասխանեցվում են: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |