
14:58 «Հրապարակ». Գյումրիի քաղաքապետը Վրաստանում լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում | |
![]() «Վրաստանի իրավական համակարգի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերությունները նրան հնարավորություն են տվել «ծավալվել» նաեւ Վրաստանով մեկ. Ջավախքում հիմնադրած գարեջրի գործարանին զուգահեռ` նա փորձում է Նինոցմինդայի կողմերում ձկնաբուծական տնտեսություն ստեղծել, ինչպես նաեւ հայ-վրացական բրենդային ուտեստների ռեստորանային համալիր կառուցել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների` վերջերս նա մեկնել էր Վրաստան, ուսումնասիրել իրեն հատկացվելիք տարածքները եւ վերադարձել: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` հարցրինք նրա մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին: «Պարոն Բալասանյանի կողմից Վրաստանում տարածքներ ու բիզնեսներ ունենալու մասին ունեցած Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Ջավախքի գարեջրի գործարանին, ապա տեղում գործարանի կառուցման գործում պարոն Բալասանյանն իսկապես ունի իր մասնակցությունը, քանզի իր միջնորդությամբ ու խնդրանքով է, որ ամերիկյան ներդրողը համաձայնել է հայաթափվող Ջավախքում գործարան կառուցել եւ աշխատատեղեր ստեղծել տեղում»»,- մեջբերում է «Հրապարակը»։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |