Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մայիս 21 » ՀՅԴ-ն մեղադրում է իշխանությանը Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելու համար
17:09 ՀՅԴ-ն մեղադրում է իշխանությանը Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելու համար | |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր մեղադրել է իշխանություններին՝ Հայաստանին Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելու համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արծվիկ Մինասյանն ասել է, որ ՀՀ ղեկավարությունը վճռական չէ Ռուսաստանի «հալածիչ» քաղաքականությունը գսպելու հարցում:
«Աբսուրդ է, երբ հայտարարվում է, թե տարածաշրջանում գազի ամենաէժան սակագինը գործում է Հայաստանում: Քանի որ մեր պետությունը իր էներգետիկ հզորությունների 80 %-ից ավելին հանձնել է Ռուսաստանին, պետք է դիտարկել ոչ թե այն, թե սահմանին գազն ի՞նչ գնով է վաճառվում մեզ, այլ թե ի՞նչ գնով է այդ գազը հասնում սպառողներին: Եթե նայեքն այս տեսանկյունից, ապա Հայաստանին գազի ամենաթանկ սակագինն է առաջարկվում: Ավելի թանկ, քան Վրաստանին»,- ասել է պատգամավորը: Արծվիկ Մինասյանի համոզմամբ, «եթե Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառում է գազի սակագնի թանկացումը քաղաքական ճնշումների համար, ապա նման գործընկեր Հայաստանին պետք չէ»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |