![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
12:12 Ինչպե՞ս է բաշխվելու ՏՏ ոլորտին հատկացված 80 մլն դրամը | |
![]() Գումարները նախատեսվում է ծախսել հետեւյալ ուղղություններով. - ՏՏ ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի եւ ներկա իրավիճակի վերլուծության թարմացում- 5.8 մլն դրամ, - «Դիջիթեք 2013» ցուցահանդեսի եւ դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում- 10 մլն դրամ, - Գիտության եւ Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում - 17.2 մլն դրամ, - «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպումներ հանգստյան տներում (տարեկան մինչեւ 4 անգամ)- 2 մլն դրամ, - «Դիջիթեք բիզնես ֆորում 2013» համաժողով- 3 մլն դրամ, - «ԱրմԹեք 2013» համաժողովի կազմակերպում- 7 մլն դրամ: - Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 20 մլն դրամ, - «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 10 մլն դրամ, - «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» եւ այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում- 5 մլն դրամ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |