20:09 Իշխան Զաքարյանը Աշոտյանի ոլորտում խախտումներ է հայտնաբերել | |
ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել են բազմաբնույթ խախտումներ, թերություններ։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկայացնելով 2011թ տարեկան հաշվետվությունները` մասնավորապես նշեց, որ կրթության ոլորտում հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են` անտեսելով փորձաքննության գործընթացը։ Խախտելով օրենսդրության պահանջները` կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում։ Գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով։ Իշխան Զաքարյանը նշեց, որ նմանատիպ, ինչպես նաև շուրջ 235,000.0 հազ. դրամի ֆինանսական այլ բնույթի խախտումների օրինակները ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում։ Խոսելով «Ռուս-Հայկական (Սլավոնական)» համալսարանում ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքների մասին, նշեց, որ համալսարանում կրթական գործունեությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության ռուսական պետական կրթական ստանդարտի հիման վրա`անտեսելով հայկական կողմի ազգային տարածաշրջանային բաղադրիչները։ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության նպաստների և կրթաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցները հիմնականում ուղղվում են կոմունալ ծախսերի վճարմանը։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |