Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունվար 25 » «Ժողովուրդ». Հարկայինում շատերը գործազուրկ կդառնան
15:01 «Ժողովուրդ». Հարկայինում շատերը գործազուրկ կդառնան | |
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շատ շուտով Հայաստանի տաnբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է. «Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով՝ այն կվերաբերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»: Այսպիսով ՀՀ-ում գործազուրկները կշատանան: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |