Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Ապրիլ 19 » «Ժողովուրդ». Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում
16:41 «Ժողովուրդ». Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում | |
Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել: Օրինակ՝ գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել՝ ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, եւ հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենք: Նման մի պատմություն էլ թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկն է սարքել. փաստաթղթեր է ներկայացրել, սակայն հիմա ֆաբրիկան չկա: Բանկային խնդիրն ավելի է սրվել «Արմավիա»-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ իրավիճակը լրջորեն մտահոգել է նաեւ Կենտրոնական բանկին, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել: Եվ ահա երեք օր առաջ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |