Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 7
Հյուրեր: 7
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Նոյեմբեր 29 » «Ժողովուրդ». Վարչապետի հոբբին
15:07 «Ժողովուրդ». Վարչապետի հոբբին | |
ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյանի համար կարծես կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի, եւ նա հաճույք է ստանում մարդկանց հասցեին ցինիկ արտահայտություններ անելուց։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։ «Հերթական «զգլխիչ» հայտարարության առիթը կենսաթոշակառուներն էին։ «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ թոշակային տարիքի համար,- ասել է նա ու հավելել,- դա ոչ միայն պետության, այլեւ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է՝ մտածել բարեկեցիկ ծերության մասին»։ Փաստորեն, հերթական անգամ Տ. Սարգսյանը պատասխանատվությունը գցում է իր վրայից։ Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային։ Բայց այսօր ՀՀ քաղաքացիները ծիծաղելի աշխատավարձ են ստանում եւ գոյատեւում չքավորության պայմաններում։ Էլ ինչպե՞ս մտածեն իրենց ապագայի, կենսաթոշակային տարիքի մասին»,- գրում է «Ժողովուրդը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |