
21:21 «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը հայց է ներկայացնում ՀԾԿՀ-ի դեմ | |
![]() Նրա խոսքով, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել են ոչ միայն ռուսերեն լեզվով փաստաթղթեր, որոնք իրենց բավոնադակությամբ չեն հիմնավորում գազի գնի բարձրացումը, այլ որպես փաստաթուղթ չեն համպատասխանում Հայաստանի օրենսդրությանը: Հետեւաբար իրենք դիմելու են Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել հանձնաժողովին նոր սակագին սահմանել: Նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն էլ նշեց, որ թանկացման վերաբերյալ փաստաթղթերը հանրությանը ներկայացվեցին շատ ուշ, ավելին լրացուցիչ ժամանակ չեն տվել, որ ծանոթանան փաստաթղթերին, ն նաեւ ոստիկաության միջամտությամբ թույլ չեն տվել, որ հանրությունը մասնակցի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին: «Սրանք հիմքեր են, որոնք դատարանը պետք է հաշվի առնի»,- նշեց նա: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |