
13:39 Կառավարությունը 2000-ական դոլար կնվիրի ազգային փոքրամասնություններին | |
![]() Յուրաքանչյուր ազգային փոքրամասնության համար նախատեսված է 818 հազ. դրամ: Եթե համայնքը ներկայացված է 2 կազմակերպությամբ (ինչպես եզդիների եւ ասորիների մոտ), ապա գումարը կիսվում է այդ կազմակերպությունների միջեւ: Գումարները կտրվեն հետեւյալ կազմակերպություններին՝ «Աթուռ» ասորիների ասոցիացիա, «Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն», «Երեւանի բելառուսների համայնք «Բելառուս»» ՀԿ, «Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն, «Եզդիների ազգային միություն», «Եզդիների ազգային կոմիտե», Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ, «Հունական հասարակական կազմակերպությունների միություն», «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ, «ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության եւ աջակցության հիմնադրամ» ՀԿ, «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |