Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մարտ 12 » Կառավարությունը ծրագրում է էապես բարձրացնել ոստիկանների աշխատավարձը
17:03 Կառավարությունը ծրագրում է էապես բարձրացնել ոստիկանների աշխատավարձը | |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին էապես բարձրացնել ոստիկանության ծառայողների եւ աշխատողների աշխատավարձը: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած «2012-15 թ.թ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» (նախագիծ): Նշվել է, որ ոստիկանների աշխատավարձը դեռեւս ցածր է դատական համակարգի եւ դատախազության աշխատակիցների աշխատավարձից: Այն զիջում է նաեւ ԱՊՀ մի շարք երկրների ոստիկանության ածռայողների ամսական աշխատավարձերին: Ներկայում ցածր է նաեւ ոստիկանության նյութական հագեցվածության աստիճանը: Այսպես՝ ներկայումս համակարգում շահագործվող տարբեր նշանակության (օպերատիվ, պարեկային, տնտեսական եւ այլն) ավտոտրանսպորտային միջոցներից շուրջ 1/3-որդը շահագործվում է 10 եւ ավելի տարի, իսկ դրանց 23 %-ը ֆիզիկական մաշվածության պատճառով արդեն իսկ ենթակա է դուրս գրման: Ոստիկանության տարածքային բաժիններում 11 ոստիկանին բաժին է ընկնում 1 համակարգիչ, 6 ոստիկանին՝ 1 դյուրակիր ռադիոկապ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |