Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հունիս 24 » Կառավարությունը չեղյալ է հայտարարել համապատասխանության պարտադիր հավաստումը
17:49 Կառավարությունը չեղյալ է հայտարարել համապատասխանության պարտադիր հավաստումը | |
![]() Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է համապատասխանության պարտադիր հավաստմանը:
Դրանով ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է Եվրամիության պահանջներին, մասնավորապես, Ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին։ «Կառավարության ծրագրում, որը երեկ Ազգային Ժողովը հաստատեց, ամրագրել ենք, որ հայկական սննդամթերքը պետք է անվտանգ լինի։ Այժմ այս որոշմամբ վերացնելով կարգերը` մենք այդ անվտանգության համար ռիսկեր չենք ստեղծելու։ Փոփոխությունների տրամաբանությունը հետեւյալն է. բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողություն՝ լաբորատորիաներ։ Նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել, թե իրենց արտադրած սննդամթերքի մեջ ինչ եւ ինչքան վտանգավոր տարրեր կան։ Եվ եթե մենք ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն ենք իրականացնում, առաջին հերթին պետք է վստահ լինենք, որ իրենք այդ ներքին համակարգն ունեն։ Երկրորդ, եթե շուկայում մենք կհայտնաբերենք որեւէ սննդամթերք, որը վտանգավոր է, կնշանակի, որ այդ ձեռնարկություններն իրենց անվտանգության համակարգը ճիշտ չեն շահագործում եւ նրանց այդ դեպքում կպատժենք։ Սա է տրամաբանությունը։ Ձեւական ստուգումից անցնում ենք բովանդակային ռիսկերի գնահատմանը», - ասել է Տիգրան Սարգսյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |