![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
19:23 Կառավարությունը կմերժի արտոնագրային վճարները փոխելու ԲՀԿ առաջարկը | |
![]() ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է ատամնաբուժական գործունեության համար արտոնագրային վճարների նվազեցում; Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ից ատամնաբուժարանները յուրաքանչյոր բազկաթոռի համար պետք է վճարեն ամսական 80 հազ. դրամ արտոնագրային հարկ (մարզերում՝ 14-50 հազ. դրամ): ԲՀԿ-ն առաջարկում է արտոնագրային վճարը Երեւանում սահմանել ամսական 50 հազ. դրամ; ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ ատամնաբուժական կլինիկաների կազմակերպիչները մեծ գումարներ են վերցնում ատամնաբույժներից (ամսական 200-350 հազ. դրամ կամ օրական 15-20 հազ. դրամ) , սակայն չնչին հարկեր են վճարում: Այսինքն՝ ներկայում սահմանված արտոնագրային դրույքաչափերը ավելի փոքր են, քան եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնողները սովորական հարկային ռեժիմում շահութահարկ վճարեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |