
15:50 Կառավարությունը վերանայել է 2013 թ. բյուջեի նախագիծը՝ պատգամավորների առաջարկների հիման վրա | |
![]() Ընդհանուր առմամբ՝ պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137,6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով: ՀՀ կառավարությունը համաձայնել է պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1,2 մլրդ դրամով: Եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը (մոտ 1 մլրդ դրամ) լինելու են պաշտոնական դրամաշնորհները (արտասահմանից ստացվող անհատույց միջոցները); Դրամաշնորհների ավելացումը պայմանավորված է ինչպես փոխարժեքի ճշգրտմամբ, այնպես էլ նոր դրամաշնորհի ստացմամբ (Եվրոպական հարեւանությամբ ներդրումային ծրագիր): Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաեւ 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում: Պատգամավորների առաջարկներից ընդունվել են 67-ը, 137-ը մերժվել են, իսկ 202 առաջարկություն կքննարկվեն կառավարության հետագա ծրագրերում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |