Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հունիս 29 » Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 2011թ. տարեկան ընդհանուր ժողովը
21:39 Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 2011թ. տարեկան ընդհանուր ժողովը | ||||||||||
![]() 2012թ. հունիսի 29-ին ժ. 11:00-ին` Մարիոթ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը:
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ , շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը հետճգնաժամային իրավիճակի պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատականն է: 2011թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ: Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են հետևյալները.
Շահութաբաժինների վճարման առումով 2012թ. հոբելյանական է, քանզի 10-րդ տարին անընդմեջ բանկը նախատեսում է շահութաբաժինների վճարում իր բաժնետերերին: Այսպես, բանկի որդեգրած շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն 2011թ. տարեկան արդյունքներով նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 9% եկամտաբերությամբ: 2011թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2010թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.
Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 32,000 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը մոտ 140,500-ի: Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 52.9%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 28.3%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը գերազանցել է 106,200-ը: 2012թ.-ի հունիսի 27-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.2 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 60.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 32.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 12.8 մլրդ դրամ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: | ||||||||||
|
Մեկնաբանություններ: 0 | |