Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 4
Հյուրեր: 4
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 14 » Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը
23:25 Կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը | |
Այսօր "Երևանի Ալրաղաց" ԲԲԸ դահլիճում կայացավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատական է:2012թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ: 2012թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2011թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.• Ընդամենը ակտիվներ 8.0%-ով, • Վարկային ներդրումներ 4.5%-ով, • Ժամկետային ավանդներ 20.8%-ով, • Ցպահանջ ավանդներ 8.8%-ով, • Ընդհանուր կապիտալ 2.0%-ով, • Հաճախորդներ 2.2%-ով: Հաշվետու տարում Բանկը ներդրել է հետևյալ նոր ծառայությունները. ֆիզիկական անձանց Ուսանողական և Այլ անձանց երաշխավորությամբ վարկերի, միջազգային վճարահաշվարկային համակարգերով գումարներ ստացող ֆիզիկական անձանց վարկային գծերի տրամադրում, ArCa Gold Paradox co-branded քարտերի թողարկում, անկանխիկ ոսկու նվեր քարտերի տրամադրում: 2012թ. ի լրումն այլ վճարային համակարգերի, Բանկը միացավ նաև Avers, Unistream և Golden Money Transfer վճարային համակարգերին: Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 25,500 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը ավելի քան 143,000-ի: Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 19.3%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 2.2%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 108,549: 2013թ.-ի հունիսի 12-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 9.76 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 84.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 37.6 մլրդ դրամ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |