![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
19:20 Կայացել է «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» ծրագրի միջանկյալ աշխատաժողովը | |
![]() Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Download the original attachment» 2011 թվականից սկսած Երեւան քաղաքում կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ: Տոնավաճառի կարեւորության մասին է վկայում են այցելուների անընդհատ աճող հոսքը եւ վերջիններիս ու գյուղացիական տնտեսությունների դրական արձագանքները: Տոնավաճառի կարեւորությունից ու անհրաժեշտությունից ելնելով ` 2012 թվականին շարունակվեցին Կասյան փողոցի վերին հատվածին հարակից հրապարակում կազմակերպվող տոնավաճառները, միաժամանակ կազմակերպվեցին նաեւ նոր տոնավաճառներ` «Կենտրոն» վարչական շրջանում` «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ եւ «Մալիբու» սրճարանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2012 թվականին Երեւան քաղաքի 3 տարածքներում կազմակերպվել է թվով 97 տոնավաճառ: Միջին հաշվով տոնավաճառներին գրանցվել են 10188 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 409 գյուղական համայնքներ: 2012 թվականին կազմակերպված բոլոր տոնավաճառների ընթացքում իրացվել է շուրջ 2500 տոննա գյուղմթերք»: Աշխատաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական ոլորտում ընդգրկված տարբեր շահագրգիռ կողմերի մոտ 30 ներկայացուցիչներ: ՀՀ Կառավարությունը իրականացնում է միջոցառումներ ուղղված ոչ պատշաճ ինստիտուցիոնալ կարգավորումների եւ գյուղմթերքի բացօթյա շուկաների նախագծման եւ կառավարման կարողությունների պակասի պատճառով շուկայավարման համակարգի անարդյունավետության վերացմանը: Այդ միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել փոքր ֆերմերների մուտքը շուկա եւ բարելավել մրցունակ գներով քաղաքաբնակ սպառողներին մատակարարվող սննդամթերքի որակը: Նշենք, որ «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |