Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 1 » Կազմակերպություններն այս տարի կմթերեն 160 հզ. տոննա խաղող
17:22 Կազմակերպություններն այս տարի կմթերեն 160 հզ. տոննա խաղող | |
Խաղող վերամշակող կազմակերպություններն այս տարի պատրաստ են մթերել 160 հզ. տոննա խաղող: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այս մասին նշվել է օրերս գյուղատնտեսության նախարարությունում խաղող մթերողների հետ խորհրդակցության ժամանակ: ՀՀ-ում խաղող մթերող կազմակերպությունները շուրջ 30-ն են: Անցած տարի փաստացի մթերվել էր 129 հզ. տոննա խաղող, այսինքն՝ պահանջարկն այս տարի ավելի շատ է գրեթե 30 հզ. տոննայով: «Գինը պայմանավորվել են, որ անցած տարվա գնից ցածր պետք է չլինի, մնացածը շուկան կորոշի, բայց համենայն դեպս 130 դրամ/կգ-ից ցածր չի լինի»,- ասաց Ռ.Մակարյանը՝ հավաստելով, որ գյուղացիները խնդիրներ չեն ունենա, եթե կարիք լինի, կազմակերպությունները կավելացնեն մթերման ծավալները. «30-35 հզ. տոննան սահմանը չէ, եթե առաջարկվող խաղողն ավելի շատ լինի, ապա ավելի կմթերեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |