Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2014 Փետրվար 11 » Կենտրոնական բանկն էժանացնում է դրամը
21:57 Կենտրոնական բանկն էժանացնում է դրամը | |
ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել է դրամն էժանացնելու քաղաքականութուն: Վերջին 1.5 ամսում ԿԲ-ն արդեն երկրորդ անգամ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ աննախադեպ երևույթ Հայաստանի ֆինանսական համակարգում: Առաջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով իջեցրին անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն դա ընդամենը վերադարձ էր սովորական դարձած 8 % մակարդակին: Այնուհետ՝ 0.25 տոկոսային կետով իջեցրեց դեկտեմբերի 25- ին՝ սահմանելով 7.75%: Երկրորդ նմանատիպ որոշումն ընդունվել է այսօր՝ փետրվարի 11-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7,5%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ ԿԲ-ն դա մեկնաբանել է գնաճի տեմպի սպասվածից ավելի արագ նվազմամբ: Վերջինս էլ իր հերթին, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է տնտեսական ակտիվության ցածր մակարդակով և միջազգային շուկայում պարենային ապրանքների գնանկմամբ: Սա, պետք է ասել, հավակնոտ մեկնաբանություն է: Սովորաբար՝ տնտեսական ակտիվության ցածր մակարդակը հետևանք է, ոչ թե պատճառ: Օրինակ՝ դրամավարկային պայմանների խստացումը կարող է բերել տնտեսական ակտիվության անկման: Մեր կարծիքով՝ տնտեսական ակտիվությունն ու գնաճը հավասարապես են փոխկապվում պահանջարկի հետ: Այսինքն՝ եթե տնտեսական համակարգում տեղի է ունենում պահանջարկի անկում, դա միաժամանակ հանգեցնում է գների ու տնտեսական ակտիվության անկման: Սակայն այս պարագայում չի կարելի պնդել, թե գները նվազում են տնտեսական ակտիվության պատճառով: Մենք առայժմ չունենք տեղեկություններ, թե պահանջարկն ինչպես է փոփոխվել վերջին 2 ամսում: Հայաստանն ավելի քիչ տրանսֆերտներ չի ստանում, քան նախորդ տարիներին, ընդհակառակը՝ տրանսֆերտներն ավելացել են: Հետևաբար՝ սպառողական պահանջարկի անկում չկա: Սակայն առկա է ներդրումների նվազում, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների մասով: Ներդրումներ/ՀՆԱ մակարդակն իջել է բավական ցածր՝ 21% մակարդակին, իսկ դա թեև բարձր է ԱՄՆ-ի ու Գերմանիայի ցուցանիշից, սակայն զարգացող երկրի համար համարվում է անբավարար: Կենտրոնական բանկի քայլը՝ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարելի է համարել հենց ներդրումների խրախուսման միջոց: Սակայն այն հրաշագործ միջոց դիտարկել չի կարելի: Նախ այն պատճառով, որ 7,5%-ը դեռևս բարձր է ու «ներդրումային» համարվել չի կարող: Երկրորդ՝ բանկային համակարգը բավականաչաափ էլաստիկ չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունների նկատմամբ: Միգուցե՝ ԿԲ-ին ավելի արմատական լուծումներ են հարկավոր ներդրումային միջավայրը բարելավելու համար: Սակայն այն ինստիտուցիոնալ հակասությունները, որ առկա են կառավարության ծրագրերի ու ԿԲ խնդիրների միջև, թույլ չի տալիս դրամավարկային քաղաքականությունը ամբողջովին հարմարեցնել տնտեսական կարիքներին: Սամվել Ավագյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |