
17:53 Կոնդի եկեղեցու հարակից տարածքում 3 ցածրահարկ շենք կկառուցվի | |
Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի եւ երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն՝ անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների եւ համայնքի հոգևոր կարիքների համար։ «Երեւան իմ սեր» հիմնադրամը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ երկրորդ նմանատիպ բարեգործական ծրագրի իրականացման վերաբերյալ։ Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամում արդեն 1 մլրդ դրամ կա: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |