Երեքշաբթի, 08.07.2025, 00:45 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 6
Հյուրեր: 6
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 12 » Լավաշի նման օրենքներ կարելի է անընդհատ ընդունել. Բագրատյան
19:58
Լավաշի նման օրենքներ կարելի է անընդհատ ընդունել. Բագրատյան
Լավաշի նման օրենքներ կարելի է անընդհատ ընդունել. Բագրատյան
«Հայաստանում կա զբոսաշրջության երկու խնդիր` մեկը ավելացված արժեքի վերադասն է մեկնելիս, մյուսը ազգային ավիափոխադրողի մոնոպոլիան վերացնելը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` «Զբոսաշրջության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:

Ըստ նրա, Հայաստանում ավիատոմնսերը թանկն են և կազմում են զբոսաշրջիկի ծախսերի 40 տոկոսը, ուստի մարդիկ չեն կարողանում այստեղ գնումներ անել:

«Այսպես լավաշի նման օրենքներ կարելի է անընդհատ ընդունել, լսել, թե ինչպես է Էկոնոմիկայի նախարարը մեզ բացատրում զբոսաշրջության աճի մասին: Այդ աճն իրականում չկա. հայրենադարձին, ով գալիս է այստեղ իր հարազատին տեսնելու, զբոսաշրջիկ ենք անվանում»,- նկատեց Բագրատյանը:

Ըստ նրա, իհարկե, լավ է հյուրանոցների կարգը կանոնակարգելը, բայց չտեսնել այս ակնհայտ պրոբլեմներն ու չլուծել, նշանակում է խաղ անել:

«Մի ժողովուրդ, որի 10 մլն-ից ընդամենը 2.8 միլիոնն է ապրում իր երկրում, առնվազն ամեն տարի պետք է ունենա 3.5-4 մլն զբոսաշրջիկ, այլ ոչ թե 700 հազար»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: