
16:01 Լեւոն Յոլյանն` իրեն ՎՊ նախագահ նշանակելու եւ Իշխան Զաքարյանին «չարախոսելու» մասին | |
![]() Նա հերքեց նաեւ լրատվամիջոցների տեղեկությունները,թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ինքն է «չարախոսել» Իշխան Զաքարյանին: «Նման բաներ չի եղել, նման խոսակցություններ չեն եղել: Այդ հարցերով դիմեք նախագահին, եթե հարցեր ունեք»,- նշեց Լեւոն Յոլյանը: Նա չցանկացավ մեկնաբանել շաբաթ օրը բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ Նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունը, որտեղ Սերժ Սարգսյանը քննադատել էր Վերահսկիչ պալատի գործունեությունը եւ դրա նախագահ Իշխան Զաքարյանին: «No comment»,- ասաց Լեւոն Յոլյանը: Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի շաբաթօրյա քննադատությունները բավական ուշագրավ նախապատմություն ունեն. ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս ամենը պարզապես ներիշխանական խարդավանքների հետեւանք է: Ի. Զաքարյանի դեմ աշխատել են իշխանական տարբեր ուժեր միաժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, իր հերթին, ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն էլ իր հերթին: Ընդ որում, Ի. Զաքարյանի դեմ արշավի մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռությունը: Իսկ «դեմարշը» սրվել է այն բանից հետո, երբ ՎՊ նախագահն ԱԺ-ում հայտարարել էր, թե հատկապես մեծ են ռիսկերը շինարարության եւ պետական գնումների ոլորտում, եւ որ ՎՊ-ն այնտեղ է ստուգումներ անելու: Բանն այն է, որ այդ ոլորտները համարվում են իշխանություններին սնուցող հիմնական ֆինանսական խողովակները՝ «ատկատների» մեծ հնարավորություն տալով նրանց: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |