![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
22:46 Մայիսի 25-ին Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ | |
Տոնավաճառի նպատակն է աջակցել.
երիտասարդներին, հանդիպել գործատուներիհետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերի համար, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքիառաջարկ ստանալու ակնկալիքով, - տնտեսագիտական համալսարանին` ծանոթանալ գործատուի կողմից մասնագետին ներկայացվող պահանջներին, - գործակալությանը` ավելի հասցեական ու նպատակաուղղված դարձնել զբաղվածության ծրագրերը: Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն 50 գործատու և շուրջ 2000 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից կներկայացվի շուրջ 220 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ: Երևանում 2013թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3%-ով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3.4 %-ով (21706 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 88.4%-ը կամ 18494 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19.0 %-ով (22016 մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.9%-ը, կամ 13857 մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, մանկավարժները, իրավաբանները, մեքենագրուհիները, տեխնիկները, վաճառողները, վարորդները և այլն: Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, մասնավորապես 3 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թիվը մայիսի 1- ի դրությամբ կազմել է 2791 մարդ կամ 15.1%, հաշմանդամություն ունեցող անձինք` 360 մարդ կամ չզբաղվածների 1.9 %-ը: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |