Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0

ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Օգոստոս 3 » Նաիրա Զոհրաբյան. Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը
08:57 Նաիրա Զոհրաբյան. Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը | |
![]() «Օրինակ, ես ուզում եմ հարց տամ` ի՞նչ ծառայություն է մատուցելու վարորդին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, երբ վարորդը կայանի այդ կարմիր գծանշումներով տեղերում` արդյո՞ք հսկելու է մեքենայի անվտանգությունը: Բնական է` ոչ: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ մեկը եկել քաղաքում կարմիր գծեր է քաշել ու դրա դիմաց ուզում է հարստանալ… Ամոթ է, բավական է կեղեքեն այս ժողովրդին»,- նշեց պատգամավորը ու կանխատեսեց, որ սա մեծ աղմուկ է բարձրացնելու, այդ իսկ պատճառով հորդորեց սթափվել և քանի ուշ չէ ուշքի գալ ու վերանայել այս խայտառակ կարգը. «Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը»: Երկրորդ հարցը իրազեկման հետ է կապված ու նաև այն խնդրի, որ անգամ բանկերում չգիտեն, թե ինչի՞ համար պետք է քաղաքացիներից վճարումներ ընդունեն. «Ես ահազանգ եմ ստացել, որ բազմաթիվ օրինապաշտ քաղաքացիներ նախօրեին բանկերի միջոցով փորձել են վճարում կատարել կարմիր գծանշումով վայրերում կայանելու դիմաց: Սակայն բանկերում տեղեկացված չեն, թե ինչ ծառայություն է և կամ ինչ հաշվեհամարով պետք է գանձի այդ ծառայության դիմաց գումար: Այսինքն, բացի այն, որ մեր քաղաքացիների մեծ մասը իրազեկված չեն այս նոր ու «քաղաքակիրթ» կարգից, նաև բանկերը իրազեկված չեն: Ես կրկնում եմ, մեծ աղմուկ է բարձացվելու, թող սթափվեն քանի ուշ չէ»,- ասաց ԲՀԿ-ական գործիչը` հավելելով, որ առանց որևէ իրավական հիմքի քաղաքացիներից գումար գանձելը բացահայտ անօրինականություն է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |