![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
12:08 Նավալնին պատմել է եկամուտների մասին. Ինձ երեք անգամ ավելին է պետք | |
![]() Նավալնիի հայտարարագրից հետեւում է, որ փաստաբանական գործունեությունից նա ստացել է 7,482 ռուբլի եկամուտ, որից 13 տոկոսը պետք է հարկ մուծի: Իսկ հարկմանը ոչ ենթակա ամբողջ գումարը կազմել է 9,239 մլն ռուբլի: Նավալնին նշել է, թե որոշեց հրապարակել իր հայտարարագիրը, որպեսզի ինչ-որ կերպ «պոկվի» լրագրողուհուց, ով հարց էր տվել, թե ինչու ընդդիմության Համակարգող խորհրդի անդամները չեն հրապարակում իրենց եկամուտները: «Բոլորի համար պարտադիր չէ, ՀԽ անդամները պետծառայողներ չեն, նրանք հարկատուներից գումարներ չեն ստանում, բայց ես կհրապարակեմ»,- ավելի վաղ ասել էր Նավալնին: Անցած տարի նա նաեւ 1,1 մլն ռուբլի է ստացել արժեթղթերից եւ առեւտրային կազմակերպություններում ունեցած փայաբաժնից: Այդ եկամուտները հարկվում են 9 տոկոս դրույքով: Իսկ վերջում էր Ալեքսեյ Նավալնին գրել է. «Սրանք ի՞նչ գումարներ են: Ինձ երեք անգամ ավելին է անհրաժեշտ»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |