22:21 Նախագահը կայացրեց պատմական որոշում. Բաբկեն Հարությունյան | |
Հարցազրույց` «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի հետ: - Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարգսյան-Պուտին հանդիպումը: - Մեկ բառով ասած` պատմական: Իսկապես, Հայաստանը ճիշտ ժամանակին կայացրեց ճիշտ որոշում` ընտրելով զարգացման միակ կայուն ուղին: Սերժ Սարգսյանի հայտարարությունը փաստեց, որ հայերս կարողանում ենք դասեր քաղել պատմությունից և չենք կրկնում նախորդի սխալները, որոնք կատարվել են օրինակ առաջին հանրապետության օրոք, երբ Ադրբեջանը ավելի շուտ խորհրդայնացվեց և որպես հետևանք շատ չանցած Ղարաբաղն ու Նախիջևանը հայտնվեցին խորհրդային Ադրբեջանի կազմում: Այնպես որ, Հայաստանը ինչպես տնտեսապես շահած դուրս կգա Եվրասիական ընտանիքին ինտեգրվելուց, այնպես էլ Ղարաբաղի հարցում կհայտնվի առավել շահեկան դիրքերում: – Եվրասիական ընտանիքին անդամագրվելու Հայաստանի որոշման մեջ որևէ հիշատակում չկա Ղարաբաղի մասով: - Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանն է Ղարաբաղի և´ ռազմական, և´ տնտեսական երաշխավորն ու աջակիցը: Եվ ուրեմն, որքան Հայաստանը զարգանա և հզորանա, այնքան էլ այն կանդրադառնա Ղարաբաղի վրա: Եվ երկրորդ` չեմ կարծում, որ Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրով առավել նպաստավոր պայմաններ էին ստեղծվելու Ղարաբաղի համար: – Ինչպիսի՞ն կլինի Եվրոպական կառույցների արձագանքը, և այն ի՞նչ հետևություն կունենա Հայաստանի համար: - Եվրոպան, միգուցե, ևս մեկ անգամ իր հիսաթափությունը հայտնի, ինչպես արել է բազմիցս տարբեր հարցերի շուրջ ու շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կլինեն, իհարկե, որոշակի ճնշումներ, ինչին մեր երկիրը տեղի տալու որևէ պատճառ չունի, հուսով եմ, և չի էլ տա: Պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն` Հայաստանը Եվրոպային պետք է ընդհամենը նրա համար, որ Հարավային Կովկասում Եվրասիական միությունը չլիներ ներկայացված, ինչը բացառվեց արդեն. Ռուսաստանը երբեք չի զիջի իր դիրքերը մեր տարածաշրջանում, որն էլ իր հերթին է բխում օրինակ` Հայաստանի շահերից: – Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո նոր կառավարության ձևավորում հնարավո՞ր է: - Խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյո՞ք ներկայիս կառավարությունն ունակ է շարժվել Նախագահի հայտարարությանը համահունչ: Կլինի այդ, թե ոչ` կտեսնենք ոչ հեռու ապագայում: Ամեն դեպքում ունենք փաստ` Նախագահը կայացրեց պատմական որոշում, մնացածն ածանցյալ հարցեր են: Աղբյուրը` Hartak.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |