Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0

ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հուլիս 23 » Նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին
21:37 Նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին | |
Նախարարը կարևորեց Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության և ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։ Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև վերջին շրջանում ծրագրում առաջացած այն խնդիրները, որոնք կապված էին տեխնիկական և ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» ընկերության հետ: «Իրավիճակն այնպիսին էր, որ մենք ցանկանում էինք նույնիսկ պայմանագիրը խզել «Սաֆեժ»-ի հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այսօրվա աշխատանքների ընթացքից ես գոհ եմ»,- նշեց նախարարը: Անրի Ռենոն ասաց, որ ինքը նույնպես տեղյակ է եղել «Սաֆեժ»-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են: Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ» ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր: Հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |