«Բազմաթիվ եվրոպական երկրներում արագ տեմպերով զարգացավ նպաստ ստանալու տենդենցը, ինչը խանգարում է ոչ միայն տնտեսական աճին, այլ նաև վատ է անդրադառնում բարոյական նորմերի վրա»,- նշել է Պուտինը Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված իր հարցազրույցում:
Պուտինը համարում է, որ ոչ թե սոցիալական քաղաքականությունը, այլ վերահսկողության կորուստն ու սխալ բաշխված միջոցներով կյանքն է բերում այն խնդիրներին, որոնց առաջ հիմա կանգնել է Եվրոպան:
«Գաղտնիք չէ, որ ոչ այնքան զարգացած երկրների բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Եվրոպա սոցիալական նպաստ ստանալու համար»,- հավելել է նախագահը:
Հարկ է նշել, որ Եվրախորհրդի գլխավոր վիճակագրական բյուրոյի հաշվետվության համաձայն` 2013թ. առաջին եռամսյակում եվրոպական տնտեսությունը մեծ անկում է ապրել, և եվրոպական գոտին մնում է համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակը: Ներկայիս անկումը 2008-2009թթ անկման շարունակությունն է, չնայած նրան, որ Եվրոպայում սկսած 2011 թ. տնտեսության կրճատումը` մինուս 1,5%, այնքան մասշտաբային չէ, որքան եղել է 2008-2009-ին` մինուս 6%:
Աղբյուրը`maxinfo.am