14:59 Օմբուդսմենի զեկույցը տարօրինակ է. Արտակ Շաբոյան | |
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերաբերյալ հրապարակած զեկույցը առավել քան տարօրինակ է: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ կան խոշոր տնտեսվարողների հակամրցակցային համաձայնություններ, որոնց ուղղությամբ Հանձնաժողովն աշխատանքներ չի տանում: Տարօրինակ է այնքանով, որ Պաշտպանը գիտի նման երեւույթների մասին ու տեղյակ չի պահում Հանձնաժողովին»,- ասաց Ա. Շաբոյանը: Նրա տեղեկացմամբ՝ անցյալ տարի դիմել են Պաշտպանին, որ նման խնդիրներ հայտնաբերելու դեպքում անպայման տեղեկացնեն Հանձնաժողովին, սակայն մինչ այսօր միայն մեկ դեպք են ներկայացրել: Դա եղել է քաղաքացու բողոք «ԱրմենՏելի» ծառայությունների որակի վերաբերյալ, սակայն Պաշտպանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն ներկայացել քննարկումներին, իսկ բողոքը եղել է անհիմն: Ա. Շաբոյանը չհերքեց, որ մրցակցության ոլորտում կան խնդիրներ, սակայն կարեւորեց հասարակության իրազեկումը: Նա կոչ արեց Պաշտպանին՝ իրեն հայտնի դեպքերի մասին անմիջապես տեղյակ պահել ՏՄՊՊՀ-ին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |