12:54 Ոսկու գները նվազել են | |
Ոսկու գները ապրիլի 15-ին կայացած վաճառքի ժամանակ նվազել են 9 տոկոսով` իջնելով մեկ ունցիայի համար հոգեբանական 1400 դոլար նշագծից: Օրական նվազագույնն արձանագրվել է 1355 դոլարի սահմանում: Ոսկու գնանկումն ամենամեծն է՝ սկսած 1983 թ.-ից, հաշվել են The USA Today-ի մասնագետները: Պատմական առավելագույնի հետ համեմատած, որ հասել էր 2011թ., ոսկին վաճառվում է գրեթե 527 դոլարով պակաս գնով: Նվազման զգալի մասը բաժին է հասնում վերջին շաբաթներին, 2013թ. սկզբին ոսկին արժեր դեռ 1700 դոլար: Ոսկին ներդրողների կողմից օգտագործվում է որպես «խաղաղ հանգրվան» արժութային եւ ֆոնդային շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականների ընթացքում ոսկին ներդրողների կայուն պահանջնարկն է վայելել, ինչը թույլ է տվել մշտապես աճել: Ոսկու գնանկման ֆոնին կտրուկ նվազել են նաեւ ոսկի արդյունաբորղ ընկերությունների բաժնետոմսերը, ԱՄՆ-ում 15,1 տոկոսով նվազել են New Gold-ի եւ 13,92 տոկոսով` Kinross Gold Corporation-ի բաժնետոմսերի գները: Ընդհանուր առմամբ S&P 500 համաթիվը նվազել է 2,3 տոկոսով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |