13:10 Ու՞մ է վաճառել Արզաքանցյանն իր բիզնեսի մի մասը | |
Interfax-ը հաղորդում է, որ Ռուսաստանի Sberbank Capital ՍՊԸ-ն ձեռք է բերել Հայաստանի «Paramount Gold Mining» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49%-ը: Գործարքի մանրամասներից ոչինչ հայտնի չէ: «Paramount Gold Mining»– ի միակ բաժնետեր էր համարվում գործարար Տիգրան Արզաքանցյանը: Վերջինիս այժմ պատկանում է բաժնետոմսերի 51%-ը: Գործարանը գտնվում է Երևանից 70 կմ հեռավորության վրա: Այն հավանաբար գործարկվելու է այս տարվա վերջում: Գործարանը տարեկան կարող է արտադրել 150.000 տոննա հանքաքար: Այժմ գործարանի համար համապատասխան տեխնիկա է ձեռք բերվում: Սկսվել են ենթակառուցվածքային աշխատանքները: Արզաքանցյանը նշել է, որ որպես խոշոր ներդնող Sberbank Capital-ը առաջին անգամ է Հայաստանում և որ նրա մասնակցությունը հաջողված ծրագրի երաշխիքն է: «Մեր համագործակցությունը լայն հեռանկարներ ունի», - ասել է Արզաքանցյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |