« Հուլիս 2014 » | ||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
23:01 PAYPAL-Ն ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԽԻԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | |
PayPal հաշվին եղած գումարը Հայաստանում այսուհետ հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել, ինչպես նաև փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գործում է paypal.idram.am կայքը, որտեղ վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել գործարքը: Նարեկ Վարդանյանի խոսքով՝ շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ Paypal-ի լիցքավորում Idram հաշվից: Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: Առաջիկայում ինչպես վերոնշյալ, այնպես էլ միջազգային բոլոր համակարգերը շատ ավելի հասանելի կլինեն Հայաստանում՝ «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի և «Իփրայմ Գլոբալ» (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջև համագործակցության շնորհիվ: Գնահատելով PayPal-ի կանխիկացման այս հնարավորությունը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այն օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր առցանց ծառայություններ են մատուցում ու վճարվում դրանց դիմաց: «Այս մարդկանց համար մեծ խնդիր էր իրենց գումարի կանխիկացումը, նրանք անցնում էին մի քանի փուլով՝ կորցնելով լուրջ տոկոսներ: Այս հնարավորությամբ լուծվեց ոչ միայն հեշտության հարցը, այլև զգալի գումար է տնտեսվում: Կարծում եմ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն իրենց ծառայություններն առցանց վաճառել աշխարհով մեկ», - ասաց նա: «Իդրամ» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը հավելեց, որ իր տասնամյակի կապակցությամբ «Իդրամ» վճարային համակարգն առաջիկայում հանդես կգա այլ նորարարություններով ու նորություններով ևս, մասնավորապես կընդլայնի մասնաճյուղերի ցանցը՝ դրամարկղեր բացելով նաև մարզերում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |