Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 1 » ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 27.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
22:46 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 27.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ | |
Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վաչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարողականի ամփոփ արդյունքները: Գայանե Զարգարյանը նշեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-ապրիլ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 232.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 41.8 մլրդ դրամի օգտագործման փոխարեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5% ով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին, ծախսերն աճել են 10.5% ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |