
10:36 Ռուսական պտտախաղ հայ ֆերմերների համար | |
![]() Տեղերում ֆերմերները ձեռքերն են տարածում. հեկտաի վրա պետք է ցանել 300 կգ սերմացու, իսկ վերադարձնել 600 կգ: Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը տատանվում է 20-30 ցենտների միջեւ` հեկտարի համար: Դրա մեկ քառորդը անհրաժեշտ կլինի տալ պետությանը: Ճիշտ է, պետությունն այն հավաքում է սերմացուի շրջանառու ֆոնդում` նոր սերմացուի համար: Ստացվում է, որ սովորական ֆերմերներին հանձնարարել են դառնալ սելեկցիոներներ: Գյուղնախարարությունում, ճիշտ է, փորձարկումների նպատակով չեն գնացել այդ քայլին, այլ այն պատճառով, որ Գյումրի սերմնաբուծարանում տարածքներ այլեւս չէին մնացել: Սակայն չի նշանակում, որ Շիրակի սարահարթում աճող ցորենը լավ կաճի նաեւ Արարատյան դաշտավայրում: Միգուցե գործը հանձնարարվի մասնագետ սերմնաբույծներին: Օրինակ, ամեն մարզում վերցնի 1 – 2 հեկտար փորձարկման տարածք: Սակայն նման ծախսերի պետությունը պատրաստ չէ գնալ: Ֆերմերի համար բարի գործ է արվել, սակայն չեն մոռացել իրենց թիկունքն ապահովել. պետության հետ ֆերմերների պայմանագրերում սերմացուի վերադարձման համար ֆորս-մաժորային իրավիճակներ նախատեսված չեն, որը ցանկացած ողջամիտ պայմանագրի բաղկացուցիչ պետք է լինի: Սակայն ֆերմերներին ապահովագրել հրաժարվում են անգամ Եվրոպայում: Իսկ Հայաստնում ընդհանրապես նման ցանկություն ունեցողներ չկան: Եւ այդուհանդերձ, գյուղատնտեսությանը փոխհատուցում հարկավոր է: Եւ եթե մենք այսօր աջակցություն չցուցաբերենք, վաղը կվճարենք նոր դատարկվող հեկտարներով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |