Կիրակի, 02.02.2025, 06:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունվար » 31 » Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի արդյունքը պետք է տեսանելի լինի բոլորին
15:07
Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի արդյունքը պետք է տեսանելի լինի բոլորին
Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի արդյունքը պետք է տեսանելի լինի բոլորինՏնտեսական աճը պետք է տեսանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար, այլ ոչ թե մի քանի անհատների: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մենք քայլ առ քայլ փոխում ենք Հայաստանի տնտեսությունը: Մենք բարեփոխել ենք երկրի քաղաքական դաշտը, հիմա մենք պետք է նման հաջողությունների հասնենք տնտեսության մեջ: Մենք աջակցում ենք նոր ծրագրերին եւ դրանց առաջադրող ձեռնակարկատերերին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ` այդկերպ նոր, կայուն եւ խոստումնալից աշխատատեղեր բացելու համար: Նոր ներդրումներ ենք անում, ընդունում ենք տեխնոլոգիական որոշումներ եւ արտադրողական հնարավորություններ ենք փնտրում: Իսկ դրանք էլ հենց ճանապարհ կբացեն յուրաքանչյուր աշխատող մարդու համար: Քայլ առ քայլ մենք կմեծացնենք Հայաստանում արտադրված ապրանքների ցուցակը: Քայլ առ քայլ կմեծացնենք արտաքին շուկաներում հայկական ապրանքների` մրցակցելու կարողությունները: Ներկայիս աշխարհում այլ կերպ ապրել հնարավոր չէ:

Մենք նաեւ կբարձրացնենք հարկային եւ մաքսային համակարգերի արդյունավետությունը, դրանք կհամապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին: Բոլորի վերաբերմունքն այդ կառույցների հանդեպ կփոխվի` սա ես կարող եմ հաստատ ասել: Մի քանի օր առաջ ես ցանկացա տեսնել դրանք գործի մեջ, եւ կարող եմ ասել, որ արդիականացման աշխատանքները բավականին հաջող են անցել: Մեր հասարակությունը, հատկապես նրանք, ովքեր ձեռնարկատիրությամբ են զբաղվում, կստանան որակյալ եւ ժամանակակից ծառայություններ: Իհարկե, նախկինից եկած շատ կնճռոտ երեույթներ հաղթահարվել են, բայց մենք դեռ հեռու ենք այն իրականությունից, որին ձգտում ենք եւ իմ կողմից ասվածը չի նշանակում, որ այդ համակարգերը արդեն քննադտության ենթակա չեն:Ուղղակի ամեն ինչ համեմատությունից է իմացվում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Դիտումներ: 405 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: