Կիրակի, 02.02.2025, 06:14 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 18
Հյուրեր: 18
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Օգոստոս » 30 » Սերժ Սարգսյանին շտապ փող է պետք
22:07
Սերժ Սարգսյանին շտապ փող է պետք
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն 
Մովսիսյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը 
պայմանավորվել են գազի գնի սուբսիդավորման 
հարցում: Նա ասել է, որ Ռուսաստանը փող է տալու: 
Պայմանագրի պայմանների մասին, բնականաբար, 
ոչինչ հայտնի չէ: Սակայն, դատելով նրանից, որ Սերժ 
Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, ինչ որ 
համաձայնություններ ձեռք են բերվել:

Միեւնույն ժամանակ, տեղեկություն է տարածվել, որ Սերժ Սարգսյանը Տիգրան 
Սարգսյանին հանձնարարել է բյուջեն պատրաստել Եվրամիության 1 միլիարդ դոլար 
դոնորային օգնության հաշվարկով (նախկինում խոսքը 1,5 միլիարդի մասին էր): Այս 
տեղեկությունը հնարավոր է նպատակ ունի ցույց տալ այլընտրանք ռուսական փողին:

Մինչ խորհրդարանի 2017 թ. ընտրությունը Սերժ Սարգսյանը մտադիր է սահմանադրական հանրաքվե անցկացնել, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի եւ ստանձնել վարչապետի պաշտոնը: Դրա համար Սերժ Սարգսյանին փող է պետք, շատ փող: Ասենք, փողը հիմա էլ է պետք: Որտեղի՞ց վերցնել՝ ահա գլխավոր հարցը, որը հնարավոր է շատ բանով պայմանավորում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսը:

Որքա՞ն փող կտա Ռուսաստանը եւ ի՞նչ կպահանջի որպես «գրավ»: Ստեփանակերտի օդանավակայա՞նը, նոր հզորություններ Հայաստանո՞ւմ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Ռուսաստանը դժվար թե Հայաստանին ստիպի հրաժարվել «եվրոպական կուրսից», հասկանալով, որ կայսրության փլուզումն արդեն անշրջելի է: Ավելի շուտ, Մոսկվան կպահանջի գեոտնտեսական երաշխիքներ:

Եվրոպան փող կտա՞: Այո, եւ ամենայն հավանականությամբ, ինչպես նշվել է, փողը ներդրվելու է խոշոր նախագծերի մեջ, ինչպես օրինակ Հյուսիս-հարավ ճանապարհը կամ ջրային ենթակառուցվածքները:

ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկն առայժմ օգնում են կառավարությանը կատարելու սոցիալական պարտավորությունները: Ներկայում Հայաստանը ատլանտյան այս երկու ֆինանսական կառույցներին պարտական է սոցիալական կայունության հարցում եւ լիովին կախված է նրանցից: Մյուս կողմից, տնտեսական պլանում, հատկապես էներգետիկ եւ տրանսֆերտների մասով, Հայաստանը կախված է Ռուսաստանից: Այլ կերպ ասած, մեր երկիրը գրավադրվել է «երկու բանկերում»:

Հայաստանը փող չունի: Դրա բացակայությունը, տնտեսական անտաղանդ քաղաքականությունից բացի, պայմանավորված է նաեւ տնտեսության կառուցվածքով եւ ներքին «սաբոտաժով»: Նկատի առնելով, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել վերահսկողություն հաստատել Հայաստանի տնտեսության հիմնական մասի վրա, կամ կառուցել «նոր» տնտեսություն, նման սաբոտաժը կարող է նաեւ մահացու հետեւանքներ ունենալ:

Սերժ Սարգսյանին շտապ փող է պետք: Հնարավոր է, նրա այցը Խորվաթիա կապված է դրա փնտրտուքի հետ:



                                                                                                        www.lragir.am
Դիտումներ: 394 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: